Ներքին 3 ամիս առաջ - 17:22 23-06-2026

Հայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան

Հայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից. Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համարի պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանը:

«Հայաստանի կառավարություն - Հրաժարվում է անցյալից հայ ժողովրդին համոզելով որ մենք ենք խնդիրը, որ մեզ վրա հարձակվել են:

Ադրբեջանի կառավարություն - Հնարում է նոր անցյալ ու ամբողջ աշխարհին նախապատրաստում իր հետագա պահանջներին»,- գրել է Կարապետյանը:

Նշենք, որ ըստ Ադրբեջանական ԶԼՄ-ների՝ հունիսի 24-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում՝ Կոնգրեսի շենքում, Բաքվի նախաձեռնող խմբի կազմակերպմամբ տեղի է ունենալու «Վերադարձի իրավունք և ինքնորոշում. կրկնակի ստանդարտներ և ընտրողական մոտեցումներ» թեմայով միջազգային համաժողով, որը նվիրված է «Հայաստանի կողմից ադրբեջանցիների էթնիկ զտումներին»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան