Արտաքին 3 ամիս առաջ - 11:27 23-06-2026

Փաստաբանին մինչև 2 տարվա բանտարկություն է սպառնում գետն առանց թույլտվության մաքրելու համար

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Մեծ Բրիտանիայում բնապահպանական հարցերով զբաղվող փաստաբան Փոլ Փաուլեսլենդին սպառնում է քրեական հետապնդում և մինչև երկու տարվա բանտարկություն՝ առանց պաշտոնական թույլտվության աղտոտված գետի հունը մաքրելու համար:

River Roding Trust կազմակերպության 40-ամյա հիմնադիրը կամավորների հետ միասին կազմակերպել էր Արևելյան Լոնդոնում գտնվող Ալդերս Բրուկ գետակի խիստ աղտոտված 250-մետրանոց հատվածի մաքրումը։

Տասը օրվա ընթացքում, վարձակալելով 1000 դոլար արժողությամբ էքսկավատոր, նրանք ջրից հանել են ավելի քան 200 պարկ աղբ, ինչպես նաև տիղմի մեջ թաղված կենցաղային տեխնիկա, ներարկիչներ և անգամ լքված զենքեր, ինչի շնորհիվ բնության այդ հատվածը հրաշալիորեն վերակենդանացել է. ջուրն սկսել է ազատ հոսել, և այնտեղ են վերադարձել ձկները, տեսակավոր թռչուններն ու բույսերը։

Այս մասին հաղորդում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ աշխատանքների ավարտից օրեր անց Շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը նամակով տեղեկացրել է փաստաբանին, որ հետաքննություն է սկսում առանց թույլտվության կատարված աշխատանքների փաստով, որոնք կարող էին հեղեղումների ռիսկ առաջացնել։

Փաուլեսլենդը խիստ վրդովվել է պետական կառույցի առաջնահերթություններից՝ շեշտելով, որ գործակալությունը տասնամյակներ շարունակ աչք է փակել խոշոր ընկերությունների կողմից կոյուղաջրերի արտահոսքի և գետի ապօրինի աղտոտման վրա, սակայն անմիջապես գործի է անցել բնությունը վերականգնող կամավորների դեմ։

Միջադեպը բողոքի մեծ ալիք է բարձրացրել, և շատերը տեղի ունեցածը որակել են որպես դասական օրինակ այն բանի, որ ոչ մի բարի գործ անպատիժ չի մնում։
Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով