Ներքին 3 ամիս առաջ - 22:45 22-06-2026

Ախուրյանում կարկուտը վնասել է տասնյակից ավելի բնակավայրեր

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Հունիսի 19-ին Շիրակի մարզում տեղացած ուժեղ կարկուտը հերթական անգամ զգալի վնասներ է հասցրել Գյումրիին և մարզի մի շարք համայնքների։

Կարկուտի հետևանքով տուժել են քաղաքացիների սեփականություն հանդիսացող գույքը, տրանսպորտային միջոցները, ինչպես նաև գյուղացիական տնտեսությունները։

Ախուրյանում կարկուտը ջարդել է տասնյակից ավելի բնակավայրեր, մի շարք գյուղեր էլ հրաշքով փրկվել են։

«Ախուրյան համայնքի 10-ից ավելի բնակավայրեր՝ Հայկավան, Առափի, Մայիսյան, Մարմաշեն, Վահրամաբերդ, Հացիկ, Քեթի, վնասներ են կրել։ Միաժամանակ համայնքում եղել են նաև գյուղական բնակավայրեր, որոնք կարկուտը շրջանցել է։ Այդ գյուղերն են՝ Բենիամինը, Գետք, Երազգավորսը, Բայանդուրը»,- Oragir.News-ի հետ զրույցում հայտնել է Շիրակի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Ռոման Համայակյանը։

Համայակյանի փոխանցմամբ՝ Արթիկ և Աշոցք խոշորացված համայնքներում կարկտահարության դեպքեր չեն արձանագրվել։ Ամասիա և Անի համայնքներում էլ կարկտահարությունը եղել է մասնակի։

Շիրակի մարզպետի աշխատակազմի պաշտոնյան նշել է, որ այժմ տեղում իրականացվում է վնասների գույքագրում, կազմվում են համապատասխան արձանագրություններ, որոնք կներկայացվեն մարզային հանձնաժողովի քննարկմանը։ Դրանից հետո կազմված ակտերը կուղարկվեն կառավարության հանձնաժողով։

Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով