Արդի 3 ամիս առաջ - 21:30 22-06-2026

Արդի. Երբեմն անգիտակցականը տանում է ինքնաոչնչացման. մենք հիմա այդ փուլում ենք. Վահե Արսեն

Oragir.News-ի «Արդի» հաղորդաշարի այսօրվա հյուրը ժամանակակից բանաստեղծ, թարգմանիչ, ԵՊՀ դոցենտ, «ԱյլԱրտ» գրական ակումբի հիմնադիր Վահե Արսենն է։

Նրա հետ զրուցել ենք մի շարք ուշագրավ թեմաների մասին. Վահե Արսենի խոսքով՝ ինչ-որ կետում անգիտակցականը ստիպում է, որպեսզի ժողովուրդը գնա ինքնաոչնչացման, և հանրությունն այժմ ինքնաոչնչացման փուլում է։ Նա նշում է, որ հայ ժողովուրդը այժմ հայոց պատմության վերջին էջը շրջելու փուլում է։

Անդրադառնալով 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների թեմային՝ ԵՊՀ դոցենտը նշում է, որ այն, ինչ կատարվում է, աբսուրդի ժանրին է պատկանում, քանի որ մեծ անարդարություն է տեղի ունեցել. «Շատերի մոտ է կասկած հարուցել ընտրությունների արդար և ազատ լինելը՝ գումարած բռնաճնշումները և ձերբակալությունները, մարդկանց ձերբակալելու հրահանգները»։

Բանաստեղծն անդրադարձ է կատարել նաև ԵՊՀ-ում Արտասահմանյան գրականության ամբիոնը փակելու հայտարարություններին՝ նշելով, որ այս ամենն ի սկզբանե ծրագրված էր և ունի քաղաքական միտում։

Վահե Արսենի հետ քննարկել ենք նաև իր գրական, ստեղծագործական կյանքը։

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Մեկունց

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով