Սպորտ 3 ամիս առաջ - 20:34 22-06-2026

ԱԱ-2026-ի ռմբարկուների մրցավազքը հունիսի 22-ի դրությամբ. ովքեր են առաջատարները

Աշխարհի 2026 թվականի առաջնությունում կայացել են 11-րդ խաղային օրվա հերթական հանդիպումները։

Իսպանիայի հավաքականը խոշոր հաշվով ջախջախել է Սաուդյան Արաբիային (4-0), Բելգիան գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել Իրանի հետ (0-0), Ուրուգվայը միավորներ է կիսել Կաբո Վերդեի հետ (2-2), իսկ Եգիպտոսը կամային հաղթանակ է տարել Նոր Զելանդիայի նկատմամբ (3-1)։

​Այս պահի դրությամբ մրցաշարի ռմբարկուների մրցավազքը եռիշխանություն է. աղյուսակը գլխավորում են Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին, Կանադայի ազգային ընտրանու հարձակվող Ջոնաթան Դևիդը և Գերմանիայի հավաքականի հարձակվող Դենիզ Ունդավը։ Նրանք դարձել են 3-ական գոլի հեղինակ։ 4-ից 22-րդ տեղերը զբաղեցնում են այն ֆուտբոլիստները, որոնք աչքի են ընկել երկուական անգամ։

​Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի խմբային փուլը կտևի հունիսի 11-ից 27-ը։ Թիմերը միմյանց հետ կխաղան շրջանաձև համակարգով (յուրաքանչյուրը՝ 3-ական հանդիպում)։

Փլեյ-օֆֆի ուղեգիր կնվաճեն յուրաքանչյուր խմբի լավագույն երկու հավաքականները, ինչպես նաև երրորդ տեղ զբաղեցրած 8 լավագույն թիմերը։ Մրցաշարում ընդհանուր առմամբ կանցկացվի 104 հանդիպում, ինչը ռեկորդային ցուցանիշ է աշխարհի առաջնությունների պատմության մեջ։

Armsport

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան