Ներքին Միտք 3 ամիս առաջ - 23:44 21-06-2026

Իսրայելի լրատվական ու հանրային տիրույթում հիստերիա է, թեման` ամերիկացիները մեզ ծախում են. քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը.

Իրական Իսրայելը
-----
Իսրայելի լրատվական ու հանրային տիրույթում հիստերիա է, թեման` ամերիկացիները մեզ ծախում են։

Շատ նման է հայկական տիրույթին` ռուսները մեզ ծախել են։

Կողքից ուրիշներին դիտելը թույլ է տալիս ավելի լավ հասկանալ այն նրբությունները, որոնք սեփական օրինակի վրա չի նկատվում` էմոցիոնալ ֆոնի պատճառով։

Ըստ հրաների, ԱՄՆ-ն պարտավոր է իրենց միշտ օգնել, երբ պետք է` նաեւ պաշտպանել։
Երբ Թրամպն ասում է, որ Ամերիկան էլ սեփական շահեր ունի, դա ընկալվում է որպես հրեաների հանդեպ դավաճանություն։

Հիմա Իսրայելի հրեաների մոտ այն թեզն է զարգանում, որ պետք է միայն սեփական ուժերի վրա հույս դնել։

Իրենց մոտ դեռ հակաամերիկանիզմ չի քարոզվում, բայց մոտենում է այդ ժամանակը։

Հայկական փորձը հաշվի առնելով, պետք չի բացառել, որ կգան ժամանակները, որ իսրայելցիները կսկսեն ասել, որ արաբներն ավելի լավն են, քան ամերիկացիներն ու իրենք պաղեստինցիների հետ դարերով լավ ապրել են, մինչեւ ամերիկացիների ռեգիոն գալն, ուղղակի պետք է Սիոն սարի խորհրդանիշից հրաժարվել, Դավթի աստղը հանել դրոշի վրայից ու մոռանալ Հոլոքոստը, որի գաղափարն ամերիկացիներն են իրենց պարտադրել։

Գալիս է Իրական Իսրայելի ժամանակը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»