Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 22:47 19-06-2026

Հակաարցախյան քարոզարշավից հետո Ֆրանսիայի հրապարակից անհետացել է Արցախի դրոշը

Մերի Հակոբյան

Լրագրող

Ազատության պողոտայում՝ Ռոդենի արձանի հարակից տարածքից, հեռացվել է Արցախի դրոշը, որը տարիներ շարունակ տեղադրված էր այնտեղ։

Դեպքի առնչությամբ Oragir.News-ը զրուցել է հասարակական գործիչ Նարե Սիմոնյանի հետ։ Սիմոնյանը նշեց, որ դրոշի հեռացման մասին տեղեկացել է հենց Oragir.News-ից։

«Ճիշտն ասած, ձեզնից իմացա։ Ես միշտ այդ հատվածով անցնելիս հետևում էի և տեսնում էի, որ դրոշը տեղում է եղել»,- ասաց նա։

Հարցին, թե ում կարող է վերագրել դրոշի հեռացումը, Սիմոնյանը նշեց, որ պաշտոնական տեղեկություններ չունի, սակայն համոզված է, որ իշխանությունները վաղուց տեղյակ էին դրոշի գոյության մասին։

«Ես անընդհատ սպասում էի, թե որ պահին են հեռացնելու, որովհետև համոզված եմ, որ օրվա իշխանությունները վաղուց նկատել էին այդ դրոշը և գիտեին, թե որտեղ է տեղադրված։ Թե ինչու մինչ այժմ չէին հեռացնում՝ դժվար է ասել։ Հնարավոր է՝ չէին ցանկացել, որ դա դառնա հանրային ընդվզման առիթ»,- ասաց նա։

Սիմոնյանը հիշեցրեց, որ սա առաջին դեպքը չէ, երբ փորձ է արվում հեռացնել կամ վնասել այդ դրոշը։

«Հիշում եմ մի դեպք, երբ ոչ թե ամբողջությամբ հեռացրել էին, այլ վնասել էին դրոշը։ Այդ ժամանակ մի քանի խումբ միաժամանակ պատրաստվում էր նոր դրոշ տեղադրել, և այն արագ վերականգնվեց»,- նշեց հասարակական գործիչը։

Անդրադառնալով այն հանգամանքին, որ դրոշի հեռացումը տեղի է ունեցել ընտրություններից անմիջապես հետո, Նարե Սիմոնյանը դա պատահական չի համարում։

«Իհարկե, կարծում եմ՝ դա կապված է ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի հետ։ Հաշվի առնելով, որ ամբողջ քարոզարշավը մեծ մասամբ կառուցված էր հակաարցախյան և արցախցիների նկատմամբ ատելություն գեներացնող խոսույթների վրա, Արցախի դրոշի հեռացումը, ինչպես նաև Արցախի ներկայացուցչության շենքի շուրջ ընթացող գործընթացները, լիովին տեղավորվում են նախընտրական և հետընտրական քաղաքական տրամաբանության մեջ»,- ասաց նա։

Սիմոնյանի խոսքով՝ այժմ կարևոր է հասկանալ, թե ինչպես կարելի է վերականգնել դրոշը և ապահովել դրա վերադարձը նույն վայր։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով