Արտաքին 4 ամիս առաջ - 22:36 19-06-2026

Բաքվի դատարանը ազատազրկման է դատապարտել ՌԴ 8 քաղաքացու

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն այսօր դատավճիռ է կայացրել Ռուսաստանի 8 քաղաքացիների նկատմամբ, որոնք ձերբակալվել էին Ադրբեջանում 2025 թվականի ամռանը:

Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով դատարանին։

Հուլիսի 1-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Բաքվում Ռուսաստանի 8 քաղաքացու են ձերբակալել, որոնք, ադրբեջանական կողմի պնդմամբ, կապված են եղել Իրանից թմրանյութերի տարանցման և կիբեռհանցագործությունների հետ։

«Դատավոր Ֆիրդովսի Ալիևի նախագահությամբ անցկացված այս դատավարությունն ավարտվել է։ Ռուսաստանի քաղաքացիներ Սերգեյ Սաֆրոնովը, Անտոն Դրաչևը, Դմիտրի Բեզուգլին և Վալերի Դուլովը դատապարտվել են 4-ական տարվա ազատազրկման, Դմիտրի Ֆյոդորովը, Բորիս Տիմոշովը, Ալեքսեյ Վասիլչենկոն և Իլյա Բեզուգլին՝ 3-ական տարվա ազատազրկման»,- հայտնել են դատարանից։

ՌԴ քաղաքացիներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 234.4.1 և 234.4.3 հոդվածներով (թմրամիջոցների, հոգեմետ նյութերի կամ դրանց բաղադրիչների ապօրինի պատրաստում, արտադրություն, ձեռքբերում, պահում, փոխադրում, առաքում կամ իրացում, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված հանցավոր խմբի կողմից նախնական համաձայնությամբ):

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին