Ներքին 3 ամիս առաջ - 18:00 19-06-2026

Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերի ուսումնասիրությունը հերթական անգամ լուրջ հարցադրումներ է առաջացրել։ Ուշադրության կենտրոնում այս անգամ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի պաշտոնական հայտարարագիրն է, որտեղ արձանագրված թվերն ու փաստաթղթերը ողջամիտ կասկածներ են առաջացնում աշխատանքային համատեղելիության և օրենսդրական հնարավոր խախտումների վերաբերյալ։

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթի՝ Գևորգ Պապոյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից ստացել է 2․620․349 ՀՀ դրամ եկամուտ։



Առաջին հայացքից սովորական թվացող այս աշխատավարձը, սակայն, իր մեջ խորքային հակասություններ է պարունակում, եթե հաշվի առնենք նախարարական գրաֆիկի ծանրաբեռնվածությունը։

Եթե այս գումարը վճարվել է որպես սովորական աշխատավարձ՝ մեկ լրիվ դրույքով աշխատանքի դիմաց, ապա առաջանում է տրամաբանական հարց. ինչպե՞ս է հնարավոր եղել նման ծավալի աշխատանքը համատեղել նախարարի խիստ պատասխանատու պաշտոնի հետ։



Օրենսդրական տեսանկյունից՝ բուհում կամ որևէ ինստիտուտում մեկ լրիվ դրույքը ենթադրում է, որ աշխատակիցը պետք է աշխատանքային օրն անցկացնի աշխատավայրում, իրականացնի ամբողջական կրթական կամ վարչական աշխատանքներ։ Ակնհայտ է, որ մեկ լրիվ դրույքով աշխատանքն ուղղակիորեն անհամատեղելի է նախարարի պաշտոնի հետ, քանի որ պետական կառավարման համակարգում բարձրաստիճան պաշտոնյան ևս պարտավոր է աշխատել լիարժեք աշխատանքային օրով։

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը թեև թույլատրում է պաշտոնատար անձանց զբաղվել մանկավարժական գործունեությամբ, սակայն այն չպետք է վերածվի ձևական ձևակերպումների՝ հանուն լրացուցիչ միլիոնավոր դրամների եկամուտների։

Այնուամենայնիվ, հարց է առաջանում՝ ինչպե՞ս է պետական բարձրաստիճան պաշտոնյան, ում աշխատանքային օրը նախարարությունում հաճախ տևում է միչև ուշ երեկո, ֆիզիկապես իրականացնում իր դասախոսական պարտականությունները, ստուգում ուսանողների աշխատանքներն ու ներկա գտնվում ամբիոնի նիստերին։ Թե՞ բուհի ղեկավարությունը պարզապես աչք է փակում նախարարի բացակայությունների վրա՝ ապահովելով նրա համար լրացուցիչ միլիոնավոր դրամների հարմարավետ եկամուտ։

Պետական պաշտոնյաների կողմից բազմաթիվ աշխատատեղերի զուգահեռ համատեղումը փաստաթղթի վրա վկայում է համակարգային արատավոր երևույթի և երկակի ստանդարտների մասին, որտեղ անձնվեր ծառայության փոխարեն գերակայում է սեփական բարեկեցության ապահովումը։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում