Մամուլ 4 ամիս առաջ - 08:51 19-06-2026

Ռուսաստանից Կոստանյանին են պահանջում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ ՀՀ գլխավոր դատախազությունը նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու մասին 2025 թ. դեկտեմբերի 17-ին միջնորդություն էր ուղարկել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոյեմբերի 18-ին Ազգային ժողովում լսումների ժամանակ հայտարարել էր, որ դատախազությունը դիմելու է Ռուսաստանին՝ Կոստանյանի եւ Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի հանձնման միջնորդությամբ, որպեսզի բերեն Հայաստան եւ դատեն:

Ըստ մեղադրանքի` Վահագն Հարությունյանը խեղաթյուրել է Զինված ուժերի մասնակցությունը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին՝ այդկերպ օժանդակելով «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանի կողմից առանձնապես ծանր հանցագործությունը թաքցնելուն եւ պաշտոնեական կեղծիքներ կատարելուն»: Մարտի 1-ի գործով վաղեմության ժամկետն անցել է, դատավարությունն ավարտվել է, սակայն Գլխավոր դատախազությունը շարունակում է հետապնդել նախկին իշխանության ներկայացուցիչներին:

Մենք հետաքրքրվեցինք, թե ինչ են պատասխանել ՌԴ դատախազությունից։ ՀՀ գլխավոր դատախազությունից մեզ պատասխանեցին, որ «տեղեկություն ունենալու դեպքում կտեղեկացնեն»։ Այսինքն՝ որեւէ պատասխան Ռուսաստանից չկա:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին