Արտաքին 2 ամիս առաջ - 21:35 18-06-2026

Իրանի նավահանգիստների ռազմական շրջափակումը վերացվել է. CENTCOM

Իրանի նավահանգիստների ռազմական շրջափակումը վերացվել է, հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը:

«Այսօր, նախագահի հրամանագրի համաձայն, ԱՄՆ ԶՈւ ուժերը վերացրել են Իրանի նավահանգիստներ և ափամերձ տարածքներ տանող և դուրս եկող բոլոր նավագնացության ուղիների շրջափակումը: ԱՄՆ ուժերը չեն խոչընդոտում Պարսից և Օմանի ծոցերի իրանական նավահանգիստներ տանող և դուրս եկող նավերի անցմանը»,- ասված է հայտարարության մեջ։