Ներքին 3 ամիս առաջ - 20:43 18-06-2026

«Սրբազան պայքարի» գործով անցնող Կարո Օկումուշյանի տնային կալանքը վերացվեց

«Սրբազան պայքարի» գործով անցնող Կարո Օկումուշյանի տնային կալանքը փոխարինվեց այլընտրանքային խափանման միջոցով՝ վարչական հսկողությամբ և բացակայելու արգելքով։

Դատարանը հաշվի առավ նրա պաշտպանի ներկայացրած միջնորդությունը՝ Օկումուշյանի ընտանիքի սոցիալական դժվարին իրավիճակի ու աշխատելու անհրաժեշտության վերաբերյալ։

Օկումուշյանն ունի երկու անչափահաս երեխա, ընտանիքի միակ կերակրողն է, և նրա կալանքի, այնուհետև տնային կալանքի շրջանում ընտանիքը սոցիալական ծանր վիճակում է հայտնվել։

Պաշտպանը միջնորդությունը ներկայացնելիս նաև խնդրեց խափանման միջոց ընտրելիս հաշվի առնել այն հանգամանքը, որ Օկումուշյանը կարիք ունի աշխատելու երկու հերթափոխով, այդ թվում՝ գիշերային ժամերին։

Հանրային մեղադրողները թեպետ նշեցին, որ պահպանվել են տնային կալանքի համար անհրաժեշտ հիմքերը, սակայն, հաշվի առնելով Օկումուշյանի ընտանեկան դրությունը, չեն առարկի, եթե դատարանը նվազ խիստ խափանման միջոց ընտրի։

Դատարանի որոշմամբ վերացվեց նաև գրավը, Օկումուշյանին կվերադարձվի մուտքագրված 500 հազար դրամը։

Նշենք, որ Կարո Օկումուշյանը եղել է «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանի ընտանիքի վարորդը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում