Ներքին 3 ամիս առաջ - 10:20 18-06-2026

Քաղցրաշեն գյուղում մուտք են գործել բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար

Հունիսի 6-ին գողության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչությունում տեղեկություն է ստացվել, որ Քաղցրաշեն գյուղի տներից մեկից գողություն է կատարվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արարատի մարզի քրեական ոստիկաններին Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Ավետիկ Գ․-ն հայտնել է, որ ժամը 17։00-ից մինչև 20։15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք՝ օգտվելով տան դուռը բաց լինելու և տանը մարդ չլինելու հանգամանքից, ապօրինի մուտք են գործել իրենց տան ննջասենյակներից մեկը և գողացել են թվով 11 հատ ոսկյա մատանի, 7 զույգ ոսկյա ականջօղեր, 4 հատ ոսկյա վզնոց՝ իրենց կախազարդով, և 4 հատ ոսկյա թևնոց, իսկ մյուս ննջասենյակից՝ դրամապանակ, որում առկա է եղել թվով 5 հատ ոսկյա մատանի և 1 հատ ոսկյա վզնոց՝ իր կախազարդով։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ իրեն պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան