Ներքին Միտք 4 ամիս առաջ - 18:54 17-06-2026

Մինչ խունտայի առաջնորդը գրեթե ամեն օր ճամարտակում է, ընդդիմության առաջին դեմքերը, կարծես, լռության ուխտ են տվել. Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը.

Գլխավոր ընդդիմադիր ուժերի ճանաչված դեմքերից որևէ մեկը, բացառությամբ պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի, դեռևս հանդես չի եկել ԱԺ մանդատներից հրաժարվելու կոչով և համապատասխան փաստարկներով։ Փոխարենը, ընդդիմադիրներից շատերը ամեն օր քարոզում են լայնածավալ ընտրակեղծիքներով ձևավորված խորհրդարան մտնելու և այնտեղ ՔՊ-ի ղեկավարությամբ «արդյունավետ աշխատանք» ծավալելու գաղափարը՝ մեկը մյուսից սնանկ և անհեթեթ հիմնավորումներ ներկայացնելով։

Սա արդեն դարձել է անբուժելի հիվանդություն, որի անունը մանդատացավ է։ Ավելի ճիշտ՝ այդ հիվանդության բուժումը կա, բայց այն պահանջում է քաղաքական դաշտից կեղծ ընդդիմադիրների վտարում՝ գործող իշխանության հետ միասին, մեկ փաթեթով։

Այլապես ի՞նչ է ստացվում։ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն համագործակցում են հայատյաց Թուրքիայի և Ադրբեջանի ֆաշիստական ղեկավարությունների հետ՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ու հայ ազգի, իսկ «աշխատասեր» ընդդիմադիրները համագործակցում են փաշինյանականների հետ՝ փաստացի վերածվելով ոչ պակաս կոլաբորանտների։

Ավելին, մինչ խունտայի առաջնորդը գրեթե ամեն օր ճամարտակում է՝ սպառնալիքներ տեղալով ՀՀ քաղաքացիների գլխին և շրջանառելով հազար ու մի կեղծ պատմություն ու «բացատրություն»,
ընդդիմության առաջին դեմքերը, կարծես, լռության ուխտ են տվել․ օրերով չեն խոսում, չեն երևում։
Ռուսների ասած՝ уже достали!

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան