Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 18:09 17-06-2026

Հայկական 100-ավոր բեռնատարներ 20 օրից ավելի է՝ Լարսում են. ահազանգ

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Հայ վարորդները շարունակում են ահազանգել «Վերին Լարս» անցակետում ստեղծված ծանր իրավիճակի մասին։

Oragir.News-ին ահազանգած վարորդը նշում է, որ հարյուրավոր հայկական բեռնատարներ արդեն 20 օրից ավելի է, ինչ սպասում են սահմանը հատելու իրենց հերթին՝ կրելով զգալի ֆինանսական կորուստներ։

«Օրերով մնացել ենք բեռնատարների մեջ՝ առանց բավարար պայմանների և հստակ տեղեկությունների, թե երբ կկարողանանք շարունակել ճանապարհը»,- ասում է բեռնատարի վարորդը։ Լարսի անցակետում բեռնատարների կուտակումները նոր երևույթ չեն։

Տարբեր ժամանակահատվածներում այստեղ հերթում են հայտնվել հարյուրավոր և նույնիսկ հազարավոր հայկական բեռնատարներ՝ եղանակային պայմանների, ճանապարհային սահմանափակումների կամ անցակետի ծանրաբեռնվածության պատճառով։

Լարսի խնդիրը շարունակում է մնալ Հայաստանի արտահանողների և փոխադրողների համար ամենացավոտ հարցերից մեկը, իսկ հերթերում մնացած վարորդներն ասում են՝ այլևս չեն ուզում լսել միայն խոստումներ, այլ սպասում են կոնկրետ լուծումների։

Տեսանյութ։

Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով