Ներքին 4 ամիս առաջ - 16:00 17-06-2026

Նարեկ Կարապետյանը ճիշտ է ասել. հարցում

Մերի Հակոբյան

Լրագրող

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ, իր գնահատմամբ, իշխող ուժը բավարար մանդատներ չի ստացել՝ սահմանադրական հանրաքվե անցկացնելու համար՝ ընդգծելով, որ «Ալիևի պահանջով սահմանադրական հանրաքվե» հնարավոր չի լինի իրականացնել։

Oragir.News-ը Երևանի մի շարք փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիները համաձա՞յն են Նարեկ Կարապետյանի այն մտքի հետ, որ ՔՊ-ի կողմից սահմանադրական մեծամասնություն չունենալն արդեն դրական հանգամանք է։

Քաղաքացիների կարծիքները կտրուկ տարբեր էին։

Ոմանք աջակցեցին Կարապետյանի գնահատականին։

«Նարեկ Կարապետյանը ճիշտ է ասել», «Համաձայն եմ», «Էս ութ տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը իր խոստումներից ոչ մեկը չի կատարել»,– նշեցին հարցվածներից մի քանիսը։

Ոմանք կտրականապես համաձայն չէին այդ տեսակետի հետ։

«Իմ կարծիքով՝ ինքը շատ սխալվում է», «Ես բնավ չեմ ընդունում իր խոսքերը», «Քաղաքացիական պայմանագիրը հզոր կնստի իր տեղը»,– պատասխանեցին քաղաքացիներից ոմանք։

Որոշ հարցվածներ հիասթափություն հայտնեցին ընդհանուր քաղաքական իրավիճակից։

«Անկեղծ ասած՝ ահավոր հիասթափված եմ, ավելացնելու բան չունեմ»,– նշեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի էլ ասաց, որ դադարել է արձագանքել ընդդիմության հայտարարություններին։

«Գտնում եմ, որ մեր ընդդիմության քայլերը ոչ ադեկվատ են ստեղծված իրավիճակին, և դադարել եմ արձագանքել նրանց մոտեցումներին»,– ասաց նա։

Հարցվածների մի մասը վստահություն հայտնեց իշխող ուժի նկատմամբ՝ նշելով, որ այն շարունակում է հասարակական աջակցություն վայելել։

«Չտեսա՞վ, որ այդքան մարդիկ «Քաղաքացիական պայմանագրի» հետևում կանգնած են»,– ասաց քաղաքացիներից մեկը։

Մյուսներն էլ քննադատեցին Նարեկ Կարապետյանին՝ պնդելով, որ նրա հայտարարությունները որևէ ազդեցություն չունեն քաղաքական գործընթացների վրա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում