Ներքին 4 ամիս առաջ - 08:46 17-06-2026

11 դատավոր կրակն է ընկել․ ոչ քուն ունեն, ոչ դադար․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Հակակոռուպցիոն դատարանը ճկռել է դատախազության կողմից վերջին օրերի բերված տասնյակ քրեական գործերի տակ, որոնցով հարյուրավոր քաղաքացիներ են անցնում։

Այդ քրեական գործերը վերաբերում են «Ուժեղ Հայասատանի» «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների անդամների, գրասենյակների պատասխանատուների կողմից ենթադրյալ ընտրակաշառք տալու դեպքերին, մեղադրյալի մի աթոռին ենթադրյալ կաշառք տվողն է, մյուս կողմում՝ ստացողը։ Հակակոռուպցիոն քրեական դատարանում ընդհանուր առմամբ 11 դատավոր կա , առանց այդ էլ գերծանրաբեռնված դատավորների առօրյան ավելի է ծանրացել նոր գործերով։

Օրինակ, Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանին նմանատիպ գործ է մակագրվել, որտեղ կա 12 մեղադրյալ, որոնցից 5 կին է։ Մեղադրյալներն են՝ Ֆելիքս Աբրահամյանը, Հասմիկ Ամիրզադյանը, Զմրուխտ Հովհաննիսյանը, Սյուզաննա Մելքոնյանը, Հարություն Մեսրոպյանը, Ալբերտ Բագրատյանը, Գոռ Մեջլումյանը, Մեսրոպ Մեսրոպյանը, Մարինե Միսակյանը, Դերենիկ Միսակյանը, Մարինե Վարդանյանը, Գևորգ Մանուկյանը, նրանցից 5-ի ն նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, 7-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։

Մեղադրայալներից Ֆելիքս Աբրահամյանի, Զմրուխտ Հովհաննիսյանի եւ Հասմիկ Ամիրզադյանի պաշտպանությամբ է զբաղվում փաստաբան Պետրոս Պետրոսյանն, մեզ հետ զրույցում ասաց՝ առաջին դատական նիստին նրանց խափանման միջոցը փոխվել է վարչական հսկողության։ Խոսելով մեղադրանքի մասին՝ ասաց՝ դա ընդունելու-չընդունելու հարց չկա․ «Նախընտրական շրջանում արված ձայնագրություններ են, այդ ձայնագրություններում շտաբների գործունեությունների վերաբերյալ խոսակցություններ են։ Որեւէ հիմնավորում չկա»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»