Ներքին 4 ամիս առաջ - 15:48 16-06-2026

9-րդ գումարման ԱԺ-ում ձևավորված ընդդիմությունը կատարելապես ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր է. Փաշինյան

Մենք այսօր պետք է ստեղծենք երաշխիքներ, որ ընտրակաշառք բաժանող և այդ տրամաբանությամբ գործող քաղաքական ուժերը չունենան որևէ շանս ՀՀ-ում՝ որևէ քաղաքական ազդեցություն ունենալու: Այս մասին Ազգային ժողովում, ելույթի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Մենք պետք է հստակ արձանագրենք, որ, ըստ էության, խորհրդարանական այն ընդդիմությունը, որը ձևավորվում է 9-րդ գումարման Ազգային ժողովում, կատարելապես ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր է, կամ նույնիսկ չի կարելի ասել քաղաքական միավոր:

ՀՀ լեգիտիմ իրավունքն է այդ պրոցեսները և այդ շրջանակներին զրկել հետագա քաղաքական գործունեության հնարավորությունից: Դրա համար ՀՀ-ն պետք է ձեռնարկի միջոցներ: Մենք 2026-ի խորհրադարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում նաև այդ պարտավորությունը ստանձնել ենք և վերաստանձնել ենք»,-նշել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով