Ներքին 4 ամիս առաջ - 19:06 16-06-2026

Դատարանը մերժեց Տիրան Խաչատրյանի քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Անի Դանիելյանի նախագահությամբ, այսօր մեկնարկեց գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի գործով նախնական դատալսումները։

Խաչատրյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը միջնորդեց դադարեցնել քրեական հետապնդումը՝ նշելով, որ լրացել են քրեական հետապնդման սահմանված ժամկետները։

Ըստ Հարությունյանի՝ 2023-ի սեպտեմբերի 23-ին նախաձեռնվել է քրեական վարույթը՝ խուլիգանության հատկանիշներով, և միայն նոյեմբերին է Տիրան Խաչատրյանը հրավիրվել Քննչական կոմիտե՝ հարցաքննության։

Պաշտպանի խոսքով՝ մինչև 2025-ի ապրիլ ամիսը որևէ քննչական գործողություն քննիչի կողմից չի արվել, այնուհետև 2025 թվականի դեկտեմբերի 8-ին հարցաքննվել են ՊՆ գլխավոր շտաբի նախկին ծառայողներ, պնդել, որ դեպքն արձանագրած տեսագրությունում մասնակիցներից է նաև Տիրան Խաչատրյանը։

Եվ միայն 2026-ի ապրիլին է քրեական հետապնդում հարուցվել, մայիսին էլ նախաքննության ավարտ է հայտարարվել։ Վարազդատ Հարությունյանի խոսքով՝ քրեական հետապնդման ժամկետները կամ մեղադրանք առաջադրելու հարցը ի սկզբանե անտեսվել է քննիչի կողմից, հետո, ամենայն հավանականությամբ, անդրադարձել է, որ այսպիսի քրեական վարույթ կա, և որպեսզի վարույթի շրջանակներում հիմնավորի, թե ինչու մինչև այդ պահը գործողություններ չի արել, նման ելք է տվել։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի