Ներքին 4 ամիս առաջ - 18:00 16-06-2026

Ընտանիքը Գյումրիից է. Վանաձորում վարձով էին ապրում. մայրը միայնակ ու մեծ դժվարությամբ է մեծացրել երեխաներին. նոր մանրամասներ՝ 2 քույրերի առեղծվածային դեպքից

Մայրը միայնակ ու մեծ տանջանքով էր մեծացրել երեխաներին, առանց ամուսնու, վարձով բնակարանում: Դրա հետ մեկտեղ էլ, ասում են, ամեն ինչ արել է, որ երեխաները ոչնչի կարիք չունենան:

Oragir.News-ն այսօր Վանաձորում փորձել է նոր մանրամասներ իմանալ երեկվանից որոնվող ու ըստ շրջանառվող գլխավոր վարկածի՝ Փամբակ գետն ընկած անչափահաս քույրերի՝ Նարե և Նանե Մարտիրոսյանների վերաբերյալ:

Երեխաների մորաքույրը պնդում է, որ որևէ մեկը կոնկրետ չի տեսել, որ երեխաները գետն են ընկել: Ասում է՝ երեկվանից մտածում էր, որ գուցե շներից են վախեցել ու ինչ-որ տեղ թաքնվել:
Շներից վախենալու վարկածն առաջ է բերում նաև երեխաներից մեկի դասընկերոջ մայրը, ում խոսքով՝ հնարավոր է՝ վախեցած լինեին ու ճանապարհը փոխեին, գնային գետի կողմով ու ընկնեին գետը:

Oragir.News-ի հետ զրույցում դասընկերոջ մայրը պատմեց, որ երեխաների մայրը շատ ուշադիր ծնող է, ով մեծ դժվարությամբ ու միայնակ մեծացրել է իր երեխաներին, փորձել ամեն ինչով ապահովել նրանց, ու հիմա, երբ լսում են, որ ծնողին են մեղադրում անուշադիր լինելու մեջ, մեծ ցավ են ապրում:

Կինը նաև պատմում է, որ ընտանիքը ոչ թե Արցախից, այլ Գյումրիից է: Վանաձորում վարձով են ապրում:

Այս պահին էլ դեռ 7 և 13-ամյա քույրերի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

Փրկարարական ու ոստիկանական մեծաթիվ ուժերին միացել են նաև բազմաթիվ կամավորներ, տեղացիներ, մտահոգ քաղաքացիներ: Բոլորի նպատակը երեխաներին րոպե առաջ ողջ ու առողջ հայտնաբերելն է:

Որոնողական աշխատանքներում գործի են դրվել դրոններ ու այլ տեսանկարահանող սարքեր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան