Ներքին 2 ամիս առաջ - 17:02 16-06-2026

Մտածում էի՝ գուցե գետը չեն ընկել, շներից վախեցել, թաքնվել են ինչ-որ տեղ. կորած քույրերի մորաքույրն առաջ է քաշում իր վարկածը

Փամբակ գետում արդեն 2-րդ օրը որոնվող անչափահաս քույրերի մորաքույրն ասում է՝ ոչ մեկը չի տեսել, որ երեխաները ցանկացել են անցնել գետը ու ընկել են:

«Կոնկրետ ոչ մեկը չի տեսել, որ երեխաները ուզել են անցնել: Հնարավոր ա՝ գետը չեն էլ ընկել: Մինչև երեկ ուշ գիշեր մտածում էի՝ երեխաները շներից վախեցել, ինչ-որ տեղ թաքնվել են, բայց եթե էդպես լիներ, գոնե ինչ-որ տեղից դուրս կգային», - Oragir.News-ին հուզված պատմում է 7 և 13-ամյա քույրերի մորաքույրը: