Ներքին 4 ամիս առաջ - 12:21 16-06-2026

«Միասնության թևեր» կուսակցությունը կդիմի ՍԴ՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով

«Միասնության թևեր» կուսակցությունը նույնպես կդիմի Սահմանադրական դատարան՝ ընտրություննեերի արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: Այս մասին հետընտրական իրավիճակի ու խախտումների մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է կուսակցության անդամ Արմեն Գալստյանը։

«Մենք դիմելու ենք Սահմանադրական դատարան, ընտրությունների արդյունքները վիճարկելու ենք, բովանդակային և ընթացակարգային բոլոր հարցերը բարձրացնելու ենք և հասնելու ենք նրան, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչվեն: Այստեղ մանրամասն չեմ բացահայտի, թե որ ընթացակարգով կգնանք, բայց տրամաբանական շրջանակներն այն են, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչվեն:

Ընտրությունները եղել են ոչ մրցակցային պայմաններում, քաղաքացիների վրա ապօրինի ազդեցություն է եղել, մենք պնդում ենք, որ պետք է ընտրությունների արդյունքները ամբողջությամբ անվավեր ճանաչել, թե ինչպիսին կլինի Սահմանադրական դատարանի որոշումը և ինչ որոշում կկայացնի Սահմանադրական դատարանը, այս պահին գնահատականներ չենք կարող տալ։ Հույս ունենք, որ Սահմանադրական դատարանը կդրսևորի կամք և չի տրվի ճնշումների, ու կկայացնի այնպիսի որոշում, որը բխում է օրենքից և ներկայացված փաստերից»,- նշել են ներկայացուցիչները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում