Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 14:49 15-06-2026

Հացադուլի նպատակը ընդդիմությանը միավորելն է ու մեր երկիրը ցեխից հանելը. Իսրայել Հակոբկոխյան

Նպատակը որն է, միավորվենք, հասկանանք՝ ոնց ենք էս երկիրը ցեխից հանում:

Այս մասին ասաց հացադուլ սկսած բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը՝ անդրադառնալով խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակին:

Նա նշել է, որ իր քայլով փորձում է միավորել մեր ընդդիմությանը, որպեսզի միասնական ճակատով հանդես գան, հավաքվեն իրար գլուխ, մի որոշում կայացնեն՝ այս չարիքից ազատվելու համար, որպեսզի նախ հայ ազգին փրկենք, ապա Հայաստան երկիրը փրկենք:

Պատասխանելով լրագրողի հարցին՝ հակառուսականության տրամադրությունների ֆոնին մտավախություն չունի՞ ՌԴ նախագահի նկարով շապիկ կրելու համար՝ նա պատասխանեց, որ հարգում է ուժեղ մարդկանց, դրա համար էլ ինքը ուժեղ է դարձել:

«Ես նախանձով չեմ տառապել, բայց վերջին ժամանակներս ինձ բռնել եմ մի մտքի վրա, որ ոնց եմ նախանձում ես ռուսներին, որ սենց ղեկավար ունեն, ու իմ ցանկությունն ա, որ իմ երկրում էլ այ սենց ղեկավար լինի՝ խոսքի տեր՝ ասել ա, կատարի, ոչ թե մի բան ասի, մեկ էլ շուռ գա, ասի՝ ես տենց բան ասի՞»,- նշեց Հակոբկոխյանը:

Նրա կարծիքով՝ մարդը պետք է իր ասածը անի. Հակոբկոխյանը հիշեց Փաշինյանի հայտնի արտահայտությունը՝ «Արցախը Հայաստան է, և վերջ». «Եվ վերջը տեսանք, տարար, նվեր տվիր թուրքին, ու դու էլ դեռ ղեկավարում ես»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով