Սպորտ 4 ամիս առաջ - 21:14 13-06-2026

Ծառուկյանը Գեյջիին թանկարժեք նվեր է խոստացել Թոփուրիային հաղթելու դեպքում

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը խոստացել է ամենագնաց նվիրել ամերիկացի Ջասթին Գեյջիին, եթե վերջինս կարողանա հաղթել նույն քաշային կարգի անպարտելի չեմպիոն Իլիա Թոփուրիային։

Այս մասին տեղեկանում ենք ArmSport.am-ից։

​Այս մենամարտը գլխավորելու է «UFC White House - Freedom 250» մրցաշարը, որը կայանալու է հունիսի 15-ին՝ ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում։

​«Ջա՛սթին, եթե հաղթես, քեզ համար նոր «Ram» պիկապ ունեմ: Առա՛ջ»,- X-ի իր միկրոբլոգում գրել է հայ մարտիկը:

​Նշենք, որ 29-ամյա Ծառուկյանը խառը մենամարտերում (MMA) անցկացրել է 26 գոտեմարտ՝ տոնելով 23 հաղթանակ, որոնցից 15-ը՝ ժամանակից շուտ։ Արմանը կրել է ընդամենը 3 պարտություն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»