Բաստիոն 4 ամիս առաջ - 21:30 12-06-2026

Բաստիոն․ Փաշինյանն իր քայլերով Ռուսաստանին հրավիրել է, որ դատավոր լինի այս ընտրություններում

Գևորգ Էմին-Տերյան

Գլխավոր խմբագիր

Oragir.News-ի «Բաստիոն» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալվել է քաղաքագետ Մանվել Սարգսյանը:

Նրա հետ խոսել ենք հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների և դրանց արդյունքների մասին:

Ըստ քաղաքագետի՝ Նիկոլ Փաշինյանը իր խոսույթով Ռուսաստանին ուղղակիորեն ներգրավում է ներհայաստանյան քաղաքական գործընթացներում՝ կարծես ՌԴ-ին հրավիրելով դատավոր լինել ընտրություններում:

Մանվել Սարգսյանը կարծում է, որ Փաշինյանի վարած քաղաքականությունը տանում է դեպի բռնապետություն:

Ըստ քաղաքագետի՝ 2018 թվականին բացառիկ բան է տեղի ունեցել. հայ ժողովուրդը կարողացել է հաղթել քրեաօլիգարխիկ համակարգին, ինչն աշխարհում եզակի երևույթ է. անգամ լատինաամերիկյան որոշ պետություններ հարյուրամյակներով չեն կարողանում հաղթել այդ պայքարում:

Անդրադարձ է եղել նաև արցախցի հասարակական գործիչ Արթուր Օսիպյանի ու Փաշինյանի միջև տեղի ունեցած միջադեպին, Օսիպյանի կալանավորմանն ու ազատ արձակմանը, այդ ամենի դրդապատճառներին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Գևորգ Էմին-Տերյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի