Ներքին 4 ամիս առաջ - 17:00 11-06-2026

Փաշինյանի հրապարակային ուղերձը միջամտություն է դատական իշխանության գործերին․ Ռուբեն Մելիքյան

Մերի Հակոբյան

Լրագրող

«Սա անօրինական միջամտություն է դատական իշխանության գործունեությանը»,– Oragir.News-ի հետ զրույցում հայտարարել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած անձ մինչև հաջորդ ընտրությունները պետք է գտնվի բանտում։

Մելիքյանի խոսքով՝ Փաշինյանը հերթական անգամ հրապարակային հրահանգ է տալիս իրավապահ և դատական համակարգերին։

«Նա առաջին անգամ չէ, որ շատ կոնկրետ հրահանգներ է տալիս իրավապահ մարմիններին, այդ թվում՝ հրապարակավ։ Այս առումով հերթական անգամ խախտում է այդ կարմիր գիծը»,– նշել է նա։

Իրավապաշտպանը նաև կարծիք է հայտնել, որ վարչապետի հայտարարությունն ինքնին ենթադրում է ընտրակաշառքի փաստերի առկայություն։

«Դրանով նա հաստատում է ընտրակաշառքների փաստը, որը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ անընդունելի է»,– ասել է Մելիքյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Փաշինյանի հայտարարությունը կարող է վերաբերել նաև իշխող թիմի ներկայացուցիչներին, Մելիքյանը նշել է, որ դրա հավանականությունը չի տեսնում։

«Սկսած թոշակների բարձրացումից՝ բազմաթիվ ծրագրեր պետական բյուջեի հաշվին կարող են դիտվել որպես ընտրակաշառք։ Սակայն դրանց վերաբերյալ որևէ վարույթ չի իրականացվել»,- ընդգծել է նա։

Մելիքյանի գնահատմամբ՝ նման պայմաններում ակնկալել, որ հնարավոր իրավական հետևանքներ կլինեն նաև իշխանության ներկայացուցիչների համար, իրատեսական չէ։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած անձ մինչև հաջորդ ընտրությունները պետք է գտնվի ազատազրկման մեջ։

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող

Ձեզ գուցե հետաքրքրի