Ներքին 4 ամիս առաջ - 12:29 11-06-2026

ՀՀ-ից թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանումը կսուբսիդավորվի

ՀՀ կառավարությունն աջակցություն կտրամադրի թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանման համար։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Կառավարությունից նշում են, որ որոշման համար հիմք է հանդիսացել Ռուսաստանի Դաշնության կողմից կիրառվող սահմանափակումների պայմաններում արտահանման շուկաների դիվերսիֆիկացման նպատակով արտահանողներին աջակցություն ցուցաբերելը։

ՀՀ ռեզիդենտ համարվող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին տրամադրել փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ կերպ՝

ծիրանի 1 կիլոգրամի համար` 200 դրամ,
սալորի, դեղձի և նեկտարինի յուրաքանչյուր 1 կգ համար` 250 դրամ,
կեռասի յուրաքանչյուր 1 կգ համար` 400 դրամ,
շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար` 350 դրամ,
շշալցված բրենդիի յուրաքանչյուր 1 բացարձակ լիտրի համար` 830 դրամ,
շշալցված հանքային ջրի յուրաքանչյուր 1 լիտրի համար` 150 դրամ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան