Ներքին 2 ամիս առաջ - 23:30 08-06-2026

Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին

ԿԸՀ-ն ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակի հունիսի 14-ին:

Հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին ասել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:

«14-ին կամփոփենք, 19-ին քաղաքական ուժերը կարող են դիմել Սահմանադրական դատարան»,- հայտարարել է ԿԸՀ նախագահը։

Հունիսի 19-ն այն օրն է, երբ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը կկարողանան դիմել Սահմանադրական դատարան, և հետագա գործողություններն արդեն թելադրված կլինեն դատարանի կողմից: