Ներքին 4 ամիս առաջ - 13:55 08-06-2026

Մեր ժողովուրդը մեծ հաշվով քվեարկել է քաղաքական անապատի համար. Էդմոն Մարուքյան

Մեր ժողովուրդը մեծ հաշվով քվեարկել է քաղաքական անապատի համար:

Այս մասին ասել է Էդմոն Մարուքյանը:

«Սա քաղաքական անապատ է, դեգրադացիայի վերջին աստիճան է, ու հանկարծ չմտածեք, որ մենք չենք անցել, դրա համար եմ ասում, բացարձակ, ուրիշ ուժեր կարող էին անցնել, ովքեր քաղաքական միտք ունեն, ոչ մեկ չի անցել, այդ քաղաքական անապատի մեջ ՀՀ-ի առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները, որը ունենք, չեն լուծվելու:

Շատ նամակներ եմ ստացել, որոնցում մարդիկ ասում են՝ վայ, շատ ցավում ենք ձեզ համար, այս ինչ ահավոր արդյունքներ են, ուզում եմ ձեզ ասել, որ մենք լավ ենք, մեզ մոտ ամեն բան կարգին է, մեզ ոչինչ չի պատահել, մենք մեր ժողովրդին քաղաքական առաջարկ ենք արել, լուծումներ ենք առաջարկել Հայաստանի առջև ծառացած խնդիրների վերաբերյալ, ժողովուրդը ընտրել է քաղաքական անապատի ճանապարհը, և այդ ճանապարհին անգամ «օազիս» չի հանդիպելու։

Քաղաքական լուծումներ չեն գտնվելու, քաղաքական համակարգը չի առողջանալու, և երկիրն ավելի է մխրճվելու երրորդ ժամկետով կառավարման ավտորիտար մղձավանջի մեջ։ Շատերը խոսում են սահմանադրական մեծամասնություն չունենալու մասին՝ այն ներկայացնելով իբրև ընդդիմության հաղթանակ: Երբ իշխանությունը կարիք ունենա սահմանադրական մեծամասնությամբ որևէ նախագծի անցկացման, կհայտնվեն դրա համար անհրաժեշտ մի քանի ընդդիմադիր պատգամավորներ, այդ առումով նույնպես քաղաքական անապատ է»,- նշել է Մարուքյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում