Ներքին 4 ամիս առաջ - 22:04 07-06-2026

Աջափնյակի ղեկավարի վարորդը կրկնակի քվեարկություն է արել՝ լինելով 6/18 տեղամասում նաև ՔՊ վստահված անձ

Երեւանի 6/18 տեղամասում այսօր կրկնաքվեարկության դեպք է գրանցվել: Պարզվում է՝ այս տեղամասում ՔՊ վստահված անձը, որը նաեւ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի վարորդն է, անձամբ է փորձել կրկնակի քվեարկել ու բռնվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վստահված անձանց կողմից եւ տեղամասից հեռացվել:

Գրում է «Առավոտը»:

Այս տեղամասում գրանցվել է նաեւ մեկ այլ ընտրախախտում: Փաստաբան Գագիկ Մայիլյանը մեզ փոխանցեց, որ հանձնաժողովի ՔՊ-ական անդամներից մեկը ընտրողին տվել է քվեաթերթիկներ, որոնց մեջ բացակայել է 3-րդ համարի՝ «Ուժեղ Հայաստանի» քվեաթերթիկը, բայց դրա փոխարեն եղել են նույն համարից մեկից ավելի քվեաթերթիկներ:

Ըստ Մայիլյանի՝ խախտումը արձանագրվելուց հետո խոստացել են, որ այդ անդամը կհեռացվի. «Սակայն ինչպես պարզեցինք, նա տեղամասում խախտումից հետո ոչ միայն շարունակում էր աշխատել, այլեւ կտրականապես թե՛ ինքը, թե՛ հանձնաժողովի նախագահը հերքում էին՝ նման խախտում է եղել»: «Քվեաթերթիկները տրամադրելուց պակասում էր 3-րդ համարը, ավելացված էին 16, 7, 4 համարները: «Ուժեղ Հայաստանի» վստահված անձը, երբ փորձեց ստուգել, հանձնաժողովի այդ անդամը վրդովվեց, վիրավորական խոսքեր ասաց ու թույլ չէր տալիս, որ ստուգեին:

Սակայն ստուգելու արդյունքում պարզ դարձավ, որ 3-րդ համարը չկար, 16-ից չորս հատ էր, մյուսից երկու հատ էր…»,- պատմեց Գագիկ Մայիլյանը: Ըստ նրա՝ պահանջել են արաձանգրություն կազմել ու տվյալ միջադեպի վերաբերյալ ահազանգել են ոստիկանություն: «Ես պահանջեցի, որ հանձնաժողովի այդ անդամին փոխարինի մեկ ուրիշը, ինձ վստահեցրին, որ դրան կանդրադառնան»,- պատմեց Գագիկ Մայիլյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով