Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 20:15 04-06-2026

Կարևորը ոչ միայն զենքն է, այլև քաղաքական կամքը. Ժիրայր Սեֆիլյան

Մերի Հակոբյան

Լրագրող

ԱԺԲ խորհրդի անդամներ Ժիրայր Սեֆիլյանը և Գարեգին Չուգասզյանը Oragir.News-ի հետ զրույցում անդրադարձել են Հայաստանի պաշտպանական ոլորտի զարգացմանը և վերջին շրջանում ներկայացված սպառազինության ցուցադրություններին։

Ժիրայր Սեֆիլյանի խոսքով՝ պաշտպանական նպատակներով տեղական արտադրության զարգացումը դրական է գնահատվում, սակայն, նրա դիտարկմամբ, ոլորտում առկա են նաև բացեր։

Նա նշել է, որ, իր գնահատմամբ, պաշտպանական համակարգերի զարգացումը հնարավոր էր ավելի վաղ իրականացնել՝ ընդգծելով նաև երկարաժամկետ հետընթացի մասին իր մոտեցումը։

Սեֆիլյանը նաև ընդգծել է, որ երկրի պաշտպանության հիմքում ոչ միայն զինատեսակներն են, այլև քաղաքական կամքը և հասարակության պաշտպանվելու պատրաստակամությունը։ Նրա խոսքով՝ առանց այդ գործոնների նույնիսկ ժամանակակից զինտեխնիկան չի կարող ապահովել ցանկալի արդյունք։

ԱԺԲ խորհրդի անդամը նաև անդրադարձել է 44-օրյա պատերազմին՝ նշելով, որ, իր կարծիքով, որոշ պայմաններում հնարավոր էր այլ արդյունք ապահովել՝ հաշվի առնելով մարտական պատրաստվածությունը և մարտավարական մոտեցումները։

Նա շեշտել է, որ պաշտպանվողի և հարձակվողի հոգեբանությունը տարբեր է, ինչը նույնպես ազդում է պատերազմի ընթացքի վրա։

Գարեգին Չուգասզյանը իր հերթին նշել է, որ փոքր պետությունների անվտանգության դոկտրինան սովորաբար չի սահմանափակվում միայն պաշտպանական զենքերով, այլ նպատակ ունի նաև հակառակորդին զգալի և անընդունելի կորուստներ պատճառել։

Նրա խոսքով՝ ժամանակակից պատերազմներում մեծ դեր ունեն բարձր տեխնոլոգիաները, այդ թվում՝ անօդաչու համակարգերը և արհեստական բանականության կիրառությունները։

Նա ընդգծել է, որ ճիշտ ռազմավարական մոտեցման դեպքում փոքր պետությունները կարող են արդյունավետ օգտագործել սահմանափակ ռեսուրսները՝ առավել մեծ ազդեցություն ունենալու համար։

Մանրամասները՝ տեսանյութում:


Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում