Արտաքին 4 ամիս առաջ - 14:51 03-06-2026

Իրանի հարձակումից հետո Քուվեյթի օդանավակայանը ժամանակավորապես փակվել է. կան տուժածներ

Քուվեյթի միջազգային օդանավակայանի ուղևորատար տերմինալը իրանական հարձակումներից հետո կասեցրել է աշխատանքը, կան տուժածներ։

Այս մասին հայտնել են Քուվեյթի իշխանությունները:

«Քուվեյթի միջազգային օդանավակայանում գործարկվել է արտակարգ իրավիճակների գործողությունների պլանը՝ այն բանից հետո, երբ T1 ուղևորատար տերմինալը ենթարկվել է իրանական անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարձակմանը»:

Ավելի վաղ «Tasnim» գործակալությունը հայտնել էր ԱՄՆ Ռազմածովային ուժերի 5–րդ նավատորմի շտաբի (Քուվեյթում) և ամերիկյան «Պանայա» նավթատար լցանավի (Բահրեյնում) վրա հարձակման մասին։ Իրանը պատասխան հարվածներ է հասցրել այն բանից հետո, երբ Հորմուզի նեղուցով անցնելիս հարձակման էր ենթարկվել Բոտսվանայի դրոշի ներքո գտնվող լցանավը, ինչպես նաև հարված էր հասցվել Ղեշմ կղզու հարավում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հեռահաղորդակցության աշտարակին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ