Ներքին 3 ամիս առաջ - 18:37 02-06-2026

Դատարանը վերադարձրել է Սամվել Կարապետյանի ՀՀ անձնագիրը՝ ընտրություններին մասնակցելու համար

ՀՀ հակակոռուպցիոն դատարանը վերադարձրել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի ՀՀ անձնագիրը։

Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը։

Սամվել Կարապետյանը կկարողանա մասնակցել հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։