Ուղիղ եթեր
Ներքին 4 ամիս առաջ - 16:13 02-06-2026

ՌԴ-ն սահմանափակում է ՀՀ-օց կորիզավոր մշակաբույսերի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծումը

Ռոսսելխոզնադզորը 2026 թվականի հունիսի 3-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծագող և առաքվող կորիզավոր մշակաբույսերի պտուղների, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծման, ինչպես նաև նշված արտադրանքի՝ դեպի ԵԱՏՄ անդամ պետություններ տարանցման վրա՝ կապված այդ երկրների կողմից կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի ստացման հաստատման մեխանիզմների բացակայության հետ: Այս մասին գրված է Ռոսսելխոզնադզորի պաշտոնական կայքում:

«Սահմանափակումները սահմանվել են մինչև առաքվող ապրանքների անվտանգության ապահովման համապատասխան ալգորիթմի մշակումը։

Սա հերթական անգամ հաստատում է, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը կառուցվածքային խնդիրներ ունի և չի հաղթահարում գյուղարտադրողների վերահսկողության մասով իր լիազորությունները։

2019 թվականին կառավարության կառուցվածքային բարեփոխումների արդյունքում Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը լուծարվեց, իսկ լիազորությունները վերապահվեցին էկոնոմիկայի նախարարությանը։ Ներկայումս ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում պետական քաղաքականության հարցերով զբաղվում է նշված գերատեսչությունը։

Այն պատասխանատու է ագրարային քաղաքականության, ագրովերամշակման, անասնաբուծության, անասնաբուժության, բուսաբուծության, պեստիցիդների և ագրոքիմիկատների կիրառման, օրգանական գյուղատնտեսության, գյուղատնտեսական կոոպերացիաների, ձկնաբուծության համար»,- գրված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է