Արտաքին 4 տարի առաջ - 18:18 29-01-2022

Հայտնի է քաղցկեղից պաշտպանող կարտոֆիլի սորտ

Ինչպես հայտնի է, կարտոֆիլը, եթե այն տապակված չէ մեծ քանակությամբ յուղով, կարող է ոչ քիչ օգուտ բերել օրգանիզմին։ Կալիումով հարուստ պալարները բարերար ազդեցություն են ունենում սրտանոթային համակարգի վրա, կարտոֆիլի ալկալային կառուցվածքը կարողանում է վերականգնել աղիքային միկրոֆլորան, իսկ կարտոֆիլի սպիտակուցը պարունակում է բոլոր անփոխարինելի ամինաթթուները։ Այնուամենայնիվ, հետազոտողները հայտնաբերել են կարտոֆիլի մեկ սորտ, որը կարող է անել ավելին՝ կանխարգելել հաստ աղիքի քաղցկեղի զարգացումը՝ շնորհիվ դրա բաղադրության մեջ պարունակվող հատուկ նյութերի:

Ինչպես հաղորդում է Food News-ը, Փենսիլվանիա նահանգի ​​համալսարանի գիտնականների հետազոտությունը բացահայտել է Վիտելոտի զարմանալի հատկությունները, որը նաև կոչվում է Չինական տրյուֆել կամ Կապույտ ֆրանսիական տրյուֆելային կարտոֆիլ: Դրանց պալարները մանուշակագույն են, որոնք սովորաբար կշռում են մոտ 70 գրամ: Նման պալարներից խյուսն ունի յասամանի հագեցած գույն և պարունակում է հակաօքսիդանտների բարձր խտություն: Այս կարտոֆիլի գինը զգալիորեն բարձր է սովորականի գնից, քանի որ այն ունի վատ բերքատվություն։

Փոխարենը, ինչպես պարզել են հետազոտողները, այս գունավոր պալարներում պարունակվող ֆենոլաթթուներն ու գունանյութերը կարող են նվազեցնել հաստ աղիքի քաղցկեղի զարգացման ռիսկը:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին