Արտաքին 4 ամիս առաջ - 10:46 02-06-2026

ՌԴ ԶՈւ-ն բարձր ճշգրտության զենքnվ hարվածել է Ուկրաինայի ռազմաարդյnւնաբերական համալիրի ձեռնարկություններին. ՌԴ ՊՆ

Ռուսական զորքերը հունիսի 2-ի գիշերը հեռահար բարձր ճշգրտության զենքով զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին։

Այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այս գիշեր, ի պատասխան կիևյան ռեժիմի ահաբեկչական գործողությունների, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը օդային, ցամաքային և ծովային բազավորման հեռահար բարձր ճշգրտության զենքով, այդ թվում՝ հիպերձայնային աերոբալիստիկ հրթիռներով և հարվածային անօդաչու թռչող սարքերով, զանգվածային հարված են հասցրել Կիևում, Զապորոժիեում, Խարկովում և Դնեպրոպետրովսկում, ինչպես նաև Պոլտավայի, Խմելնիցկիի և Սումիի մարզերում գտնվող ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, Ուկրաինայի վառելիքային և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի ԶՈւ շահերից ելնելով, և ռազմական օդանավակայաններին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ռազմական գերատեսչությունում ընդգծել են, որ բոլոր թիրախներին հասել են, նշանակված օբյեկտները խոցված են։

Ուկրաինական կողմը հայտնել է, որ հարվածների հետևանքով զոհվել է 9 մարդ, վիրավորվել՝ 105-ը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան