Ներքին 4 ամիս առաջ - 21:24 01-06-2026

«Ռոսսելխոզնադզորը» սահմանափակում է Հայաստանից կորիզավոր մրգերի և խաղողի ներմուծումը

Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզոր») հունիսի 2-ից սահմանափակում է Հայաստանից կորիզավոր մրգերի և խաղողի ներմուծումը։

Այս մասին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։

Ռոսսելխոզնադզորը հայտնում է, որ Ռուսաստան հայկական մրգերի մատակարարումների ժամանակ խախտումների դեպքերը հաճախացել են։

Նշվում է, որ գերատեսչությունը բազմիցս հայկական կողմին տեղեկացրել է կարանտինային արտադրանքի մատակարարումների ընթացքում արձանագրված խախտումների մասին, որոնք կապված են ԵԱՏՄ անդամ պետությունների համար կարանտինային օբյեկտների հայտնաբերման հետ։

Ռոսսելխոզնադզորի գնահատմամբ՝ նման դեպքերի աճը վկայում է Հայաստանի գյուղատնտեսության նախարարության լուծարման հետևանքների մասին։ Կառուցվածքային բարեփոխումների արդյունքում այդ լիազորությունները փոխանցվել են Էկոնոմիկայի նախարարությանը։ Գերատեսչությունում կարծում են, որ վերջին շրջանում Հայաստանից մատակարարվող արտադրանքը չի համապատասխանում ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի բուսասանիտարական պահանջներին, ինչը կարող է վկայել, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը բախվում է կառուցվածքային խնդիրների և չի կարողանում լիարժեք իրականացնել իր վրա դրված գործառույթները։

Նշվում է, որ ստեղծված իրավիճակը վտանգում է Ռուսաստանի և ԵԱՏՄ տարածքի բուսասանիտարական անվտանգությունը, ինչպես նաև Ռուսաստանում արդյունաբերական այգեգործության, պտղաբուծության և խաղողագործության պետական աջակցության ծրագրերի իրականացումը։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ 2026 թվականի հունիսի 2-ից ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվում Հայաստանի Հանրապետությունից ծագող և արտահանվող կորիզավոր պտուղների (կեռաս, բալ, ծիրան, սալոր, դեղձ, նեկտարին) և թարմ խաղողի ներմուծման, ինչպես նաև այդ արտադրանքի՝ ԵԱՏՄ անդամ երկրներ տարանցման նկատմամբ՝ մինչև արտահանվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան մեխանիզմների մշակումը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան