Ներքին Արտաքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 21:37 31-05-2026

Սայաթ-Նովան իր կյանքով ու գործունեությամբ խորհրդանշում է ազգերի եղբայրությունը. Թբիլիսիում մեծ շուքով նշվեց «Վարդատոնը»

Այսօր՝ մայիսի 31-ին, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ավանդաբար նշվում է Սայաթ-Նովայի հիշատակին նվիրված օրը՝ «Վարդատոնը», որը տոնում են ամեն տարի մայիսի վերջին կիրակի:

«Վարդատոնն» ամբողջովին նվիրվում է աշուղական երգի ռահվիրա Սայաթ-Նովային։

Այն առաջին անգամ տոնել են 1914 թվականին Թբիլիսիում՝ հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի, գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի և վրացի բանաստեղծ, գրականագետ Իոսեբ Գրիշաշվիլու նախաձեռնությամբ։ Այդ օրը Սուրբ Գևորգ եկեղեցու բակում տոնի մասնակիցները կարմիր վարդեր են դնում Սայաթ-Նովայի շիրիմին, լսում նրա ստեղծագործությունները։

Oragir.News-ի հետ զրույցում հոգևորականը նշեց, որ Սայաթ-Նովան իր ողջ կյանքով ու գործունեությամբ, ստեղծագործությամբ խորհրդանշում է ազգերի եղբայրությունը. նա մշտապես սեր է քարոզել մարդկանց ու ազգերի նկատմամբ, այս տոնը յուրահատուկ է Թբիլիսիում բնակվող հայերի համար, ուստի այն կարելի է համարել նաև սիրո և գեղեցկության տոն, Թբիլիսիում բնակվող տարբեր ազգերի եղբայրության տոն:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում