Ներքին 4 ամիս առաջ - 19:47 29-05-2026

Մենք պետք է չուրանանք մեր մեծ հայրենիքը և հարգենք մեր հանրապետությունը. Նարեկ Կարապետյանի և Թովմաս Առաքելյանի զրույցը

«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Կարապետյանը իր ծննդավայր Տաշիրում զրուցել է հոգևորակամ Թովմաս Առաքելյանի հետ:

Անդրադարձ է եղել հայերի մեջ ծննդավայրի յուրահատուկ նշանակությանը:

Ըստ Նարեկ Կարապետյանի՝ ծննդավայրը ու նախնյաց մասին հիշողությունները յուրահատուկ նշանակություն ունեն հայերի կյանքում, նախ այն պատճառով, որ ընտանեկան ջերմությունը ամենակարևորն մասն է մարդու կյանքում, երկրորդը՝ այն հերոսական անցյալը, որ մեր նախնիներն ունեցել են, որպեսզի մեզ՝ որպես հայ, հասցնեն այս օրը:

«Հայ լինելը ամենադժվար բանն է եղել տարածաշրջանում, բայց մեր նախնիները հայ լինելու համար, իրենց հավատքի համար բոլոր դժվարություններն անցել են, պահպանել են ու լավագույն ավանդույթներն են մեզ փոխանցել: Ինձ թվում է՝ դա հիմնական հիմքն է Հայաստանում այսօր մնացած բարոյականության»,- ասել է նա:

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել հայրենի հողի նշանակությանը, դրանից ստացած ուժին, Հայրենիքի ու պետության գաղափարներին և այլ հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան