Ներքին 4 ամիս առաջ - 18:52 29-05-2026

Երևանում «Թու Թու Թու լավա»-ին պատկանող «BMW X5» մակնիշի ավտոմեքենայով հերթական կոպիտ ճանապարհատրանսպորտային խախտումն է տեղի ունեցել

Հայկական ժողովրդական ասացվածքն ասում է՝ «Կարմիր կովը իր կաշին չի փոխի»։ Այդ ասացվածքը կարելի է վերագրել Հայաստանում արդեն հայտնի մի քանի վարորդների, ովքեր, կարմիր կովի նման, իրենց կաշին չեն փոխում, ու ինչքան էլ պարեկները նրանց ենթարկեն վարչական պատասխանատվության ճանապարհային երթևեկության կանոնների խախտման, այդ թվում՝ կոպիտ խախտումների համար, միևնույն է, նույն վարորդը մի քանի անգամ կրկնում է նույնը։

Գրում է shamshyan.com-ը:

Ինչպես ասում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Փողը տու՝ խախտի»։

Երեկ՝ մայիսի 28-ին, SHAMSHYAN.com-ի ընթերցողը բացառիկ տեսանյութ է տրամադրել, որում երևում է, թե ինչպես «BMW X5» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանում՝ Հարավ-Արևմտյան թաղամասում, կոպիտ կերպով խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ տեղեկությունների՝ մեքենան պատկանում է «Թու թու թու լավա» մականվամբ հայտնի բլոգեր Էրիկ Շահբազյանին։

Հիմա Պարեկային ծառայությունը պետք է պարզի նշված ավտոմեքենայի գտնվելու վայրը և հայտնաբերի վարորդին, ով, ըստ հավանականության, հնարավոր է՝ հենց «Թու թու թու լավա»-ն է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով