Ներքին 4 ամիս առաջ - 18:17 29-05-2026

Արցախցիներից յուրաքանչյուրը պետք է անհատական դիմում ներկայացնի. դատական որոշումը համընդհանուր տարածելի չէ. Մելոյան

Մերի Հակոբյան

Լրագրող

«Արցախցիներից յուրաքանչյուրը պետք է անհատական դիմում ներկայացնի, որովհետև առկա դատական որոշումը համընդհանուր տարածելի չէ»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով արցախցիների իրավունքներին վերաբերող դատական գործընթացներին։

Նրա խոսքով՝ թեև առկա է դրական դատական որոշում, այն իրավական տեսանկյունից ավտոմատ կերպով չի տարածվում բոլոր արցախցիների վրա։

«Շատ դատական գործեր կան, բայց, ցավոք սրտի, առաջին ատյանի դատարանի տվյալ որոշումը իրավական տեսանկյունից տարածելի չէ բոլոր արցախցիների վրա։ Եթե նման գործ կա, միևնույն է, նրանցից յուրաքանչյուրը պետք է իր գործով անհատական դիմում ներկայացնի»,- նշեց Մելոյանը։

Անդրադառնալով նախորդ օրը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածած հայտարարությանը՝ նա ընդգծեց, որ տվյալ որոշումը նախադեպային ուժ չունի։

«Դա կոնկրետ գործով կայացված որոշում է և համընդհանուր տարածելի չէ։ Այն նախադեպ չի դառնում բոլորի համար»,- ասաց նա։

Միաժամանակ Մելոյանը պատրաստակամություն հայտնեց իրավական աջակցություն ցուցաբերել արցախցիներին՝ նշելով, որ փաստաբանական համայնքը ևս պատրաստ կլինի աջակցել։

«Ես պատրաստակամ եմ իրավական աջակցություն ցուցաբերելու, և կարծում եմ՝ մեր իրավական ու փաստաբանական համայնքից շատերը ևս պատրաստ կլինեն աջակցել արցախցիներին, եթե դրա նպատակն ու ցանկությունը լինի»,- ընդգծեց նա։

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»