Ներքին 4 ամիս առաջ - 18:41 28-05-2026

ԿԸՀ-ն վաղը քննարկելու է «ԻՔՄ» ՀԿ-ին դիտորդական հավատարմագրումից զրկելու վերաբերյալ հարցը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Լուսավոր Հայաստան կուսակցության ներկայացրած դիմում-բողոքի հիման վրա վաղը՝ ժամը 17:00-ին, հրավիրել է նիստ՝ քննարկելու «Անկախ դիտորդ» դաշինքի կազմում ընդգրկված «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությանը դիտորդական հավատարմագրումից զրկելու վերաբերյալ հարցը։

Այս մասին հայտնում է Լուսավոր Հայաստան կուսակցությունը։

«Լուսավոր Հայաստան կուսակցությունը դիմում-բողոքով պահանջել է քննարկել կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի կողմից դրսևորված վարքագիծն ու հրապարակային գործունեությունը՝ որպես դիտորդական առաքելության անկողմնակալության սկզբունքի հետ անհամատեղելի։

Հրավիրում ենք զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին լուսաբանելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը»,- ասված է հրապարակման մեջ։

«Լուսավոր Հայաստանը» դիմել է ԿԸՀ՝ Դանիել Իոաննիսյանին դիտորդական հավատարմագրումից զրկելու պահանջով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան