Ներքին Միտք 3 ամիս առաջ - 19:11 28-05-2026

ՀՀ սուվերեն տարածքները շարունակում են մնալ Ադրբեջանի օկուպացիայի տակ. Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան գրառումը.

ՀՀ սուվերեն տարածքները շարունակում են մնալ Ադրբեջանի օկուպացիայի տակ հենց այսօր, հենց հիմա։

Այն տարածքները, որոնք ԳՇ պետը 2022-ին խոստանում էր, որ կսովածանան, կլքեն։

Այն ԳՇ պետը, ով Արցախում իր ծննդավայրը հանձնելուց հետո խնդիր չուներ իշխանության արցախատյացության հետ ու ՊՆ նախարարի հարցադրման հետ, թե խի չեն զոհվել ընդդիմախոսները։

Այն պատմության ուսուցիչ ՊՆ նախարարի հետ, ով բանակում ծառայելու տարիներին հանցագործություն է կատարել՝ վերադասին դանակահարել։