Ներքին 4 ամիս առաջ - 12:50 28-05-2026

Մեր վաղեմի հակառակորդները մեզ ընկեր չեն կարող լինել, բայց կապերը կկարգավորենք. Նարեկ Կարապետյանը՝ Սարդարապատում

Մեր վաղեմի հակառակորդները մեզ ընկեր չեն կարող լինել, բայց կապերը կկարգավորենք: Այս մասին Սարդարապատում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

«Պետք է հարաբերությունները լավացնել Ադրբեջանի հետ, բայց չկենտրոնանալ և հույսը չդնել միայն Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու վրա, մեր հին դաշնակիցների հետ լավ հարաբերություններ պահպանել, որպեսզի կարողանանք հավասարակշռենք։ Մի հայտարարություն է արվել՝ որում ասվում է, որ Հայաստանը իրեն երաշխավոր է ընտրում իր համար վտանգ ներկայացնող երկիրը։ Դա աշխարհում անօրինակ փորձեր է, որ այն երկիրը, որը մեզ համար վտանգ է ներկայացնում, ուզում ենք լինի մեր անվտանգության երաշխավորը: Ո՞նց եք կարծում, այդ երկիրը ամբիցիաներ չի՞ ունենա Հայաստանը կլանի, իհարկե կունենա»,- նշել է Կարապետյանը:

Նարեկ Կարապետյանը շեշտեց՝ կարծում է, որ մեր հակառակորդները մեզ ընկեր չեն կարող լինել, հարաբերությունները կարգավորելու են, բայց վտանգը զգալով, նաև վստահ է, որ պետք է ունենանք այլ դաշնակցային հարաբերություններ վատ օրվա համար:

«Եթե մենք գնացինք հիմիկվա մոդելով, ու Աստված չանի այս մարդիկ շարունակեցին, համ հիմնական դաշնակցի հետ հարաբերություններն է վատանալու, համ հիմնական գնորդի հետ հարաբերություններն է վատանալու, իսկ դրա դիմաց նա ուզում է երկու հատ շնորհավորանք ստանալ Ադրբեջանից և Թուրքիայից»,- ասել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով