Ներքին 4 ամիս առաջ - 13:39 27-05-2026

ՌԴ Պետդումայում առաջարկել են վերանայել ՀՀ-ի համար նախատեսված արտոնությունները

ՌԴ Պետդումայի անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Լուգովոյը առաջարկել է վերանայել այն գազային արտոնությունները, որոնք Ռուսաստանը տրամադրում է Հայաստանին, ինչպես նաև դիտարկել հայկական կոնյակի ներմուծման սահմանափակման հնարավորությունը։

«Կցանկանայի նաև ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ այս դեպքում էլեկտրաէներգիայի արժեքը մեկ կիլովատտ/ժամի համար 9 ռուբլուց կհասնի 16 ռուբլու։

Փաստացի՝ գրեթե կկրկնապատկվի»,- հավելել է նա։

Բացի այդ, պատգամավորի կարծիքով, անհրաժեշտ է նաև «փակել» այն արտոնյալ մաքսային կանոններն ու ռեժիմները, որոնք Հայաստանին հնարավորություն են տալիս օգտվել ռուսական տնտեսական տարածքից։

«Ուշադրություն դարձրեք՝ հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման 98 տոկոսը գնում է Ռուսաստան։ Միևնույն ժամանակ երկիրը կենսականորեն կախված է մեր հացահատիկից, իսկ Հայաստանի առանձին կարևոր ճյուղերից մեկն էլ թունդ ալկոհոլի արտադրությունն է։ Այդ արտադրանքի 78 տոկոսը ևս արտահանվում է Ռուսաստան․ այդ «խանութը» պետք է փակել»,- հայտարարել է նա։

Լուգովոյի խոսքով՝ անհրաժեշտ է սկսել նաև գազային արտոնությունների վերանայումը։
«Տասնամյակներ շարունակ ռուսական գազը Հայաստանի համար պարզապես ապրանք չի եղել, այլ դաշնակցային հարաբերությունների համակարգի կարևոր տարր։ Եթե այդ համակարգը քայքայվում է, ապա արտոնյալ գինը պետք է փոխարինվի շուկայական՝ տնտեսապես հիմնավորված գնով։ Այդ դեպքում առաջարկվում է գինը բարձրացնել մինչև եվրոպական մակարդակ՝ հազար խորանարդ մետրի դիմաց 400-ից 600 դոլար»,- ասել է Լուգովոյը Պետդումայում անցկացված «Հայաստանն առանց Ռուսաստանի և Ռուսաստանը առանց Հայաստանի․ պատճառներ, արդյունքներ և հետևանքներ» թեմայով կլոր սեղանի ընթացքում։

Խորհրդարանականը նաև առաջարկել է անցկացնել Հայաստանի՝ Ռուսաստանի նկատմամբ միջպետական պարտքի ամբողջական աուդիտ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը իրավունք ունի պահանջելու պարտքային պարտավորությունների փուլային և լիարժեք կատարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»