Ներքին Միտք 3 ամիս առաջ - 19:55 26-05-2026

Ի հեճուկս Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունների՝ մեր հասարակության ճնշող մեծամասնությունը մերժում է ադրբեջանական օրակարգը

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

Ադրբեջանական վարչակազմին գոհացնելու և արցախցիների նկատմամբ ատելության քաղաքականությանը հավատարիմ մնալու շրջանակում, փաշինյանական իշխանության քաղաքական պատվերով, վարչական դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության հայցը և անվավեր ճանաչել Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ Արցախի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը։

Ադրբեջանի հետ կարճ փոխանցումներով փաշինյանական իշխանությունը փորձում է արմատախիլ անել այն ամենը, ինչը առնչվում է Արցախի պետականության հետ։

Ի հեճուկս Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունների՝ մեր հասարակության ճնշող մեծամասնությունը մերժում է ադրբեջանական օրակարգը: