Ներքին 3 ամիս առաջ - 16:15 26-05-2026

Խցանումներ ու փակ փողոցներ. Անի Խաչիկյանը դժգոհել Երևանի կաթվածահար եղած երթևեկությունից

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Մայիսի 26-ին Երևանում ստեղծված խցանումներն դուրս են եկել քաղաքացիների համբերության սահմաններից:

Անի Խաչիկյանը կիսվել է իր անձնական փորձով՝ նշելով, որ ժամանակի հսկայական կորուստ է ունեցել քաղաքում տեղաշարժվելիս. «3 ժամ տաքսու մեջ եմ անցկացրել», - հայտարարել է դերասանուհին՝ հանրության և իրավապահ մարմինների ուշադրությունը հրավիրելով տիրող քաոսի վրա։

Երթևեկության այսօրվա ծանր վիճակն ու փողոցների փակ լինելը կապված են առաջիկա տոնական միջոցառումների հետ:

Հանրապետության օրվան նվիրված հանդիսությունների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ այսօր՝ մայիսի 26-ին, մայրաքաղաքի մի շարք կենտրոնական փողոցներում նախատեսված են երթևեկության լուրջ սահմանափակումներ, ինչն էլ հանգեցրել է մեքենաների կուտակումների և քաղաքացիների դժգոհությանը:


Թամարա Քալանթարյան