Ներքին 4 ամիս առաջ - 15:35 26-05-2026

«Արմեն Դուլյան» առաջին մրցանակը՝ Արամ Աբրահամյանին

Հայաստանի ժուռնալիստների միությունն ու մրցութային հանձնաժողովն ամփոփել են «ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ քվեարկության արդյունքները:

Ի սկզբանե որոշված էր, որ մրցութային հանձնաժողովը կընտրի այն արժանավոր լրագրողին, որը մասնագիտական գործունեությամբ ու պրոֆեսիոնալ բարձր որակներով աչքի է ընկել իր ամբողջ կարիերայի ընթացքում, ուստի մրցույթին մասնակցության հայտեր չեն ընդունվել։

Մրցանակակրին ընտրելու համար ձևավորվել էր մրցութային հանձնաժողով՝ հետևյալ կազմով՝

1․Սաթիկ Սեյրանյան – Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 ժամ» թերթի և «168.am» կայքի գլխավոր խմբագիր, մրցութային հանձնաժողովի նախագահ
2․Վարդան Ալոյան – «Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնի պրոդյուսեր
3․Հակոբ Բադալյան – քաղաքական վերլուծաբան, հրապարակախոս
4․Արմեն Բաղդասարյան – քաղաքական վերլուծաբան, հրապարակախոս
5․Նարեկ Գալստյան – 24News.am կայքի հիմնադիր և խմբագիր, քաղաքական մեկնաբան
6․Ալիսա Գևորգյան – լրագրող
7․Հարություն Հարությունյան – «5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն
8․Արտակ Հերիքյան – «5-րդ ալիք» հեռուստաընկերության լրատվական ծառայության ղեկավար, հեռուստահաղորդավար, մեկնաբան
9․Դավիթ Սարգսյան – լրագրող

Եվ այսօր՝ անվանի լրագրող-հրապարակախոսի ծննդյան օրը, մրցութային հանձնաժողովն իր 9 անդամների միաձայն կողմ քվեարկությամբ «ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ» ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿԸ շնորհել է ճանաչված հրապարակախոս, «Առավոտ» օրաթերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ՝ իր երկարամյա ստեղծագործական սկզբունքային գործունեության, ազնիվ ու անկողմնակալ լրագրությանը դավանելու, մարդկային որակների, գործընկերներին ու լրագրողների երիտասարդ սերնդին արժեհամակարգ փոխանցելու, լրագրողական ուրույն ձեռագիր ունենալու գնահատելի որակների համար:

2025 թվականին՝ մրցանակաբաշխության մեկնարկից մեկ տարի առաջ, Արմեն Դուլյանի ընտանիքը և գործընկերները նախաձեռնեցին մրցանակային արձանիկի բնօրինակի ստեղծումը, որի հիման վրա Հայաստանի ժուռնալիստների միությունն ամեն տարի կստեղծի կրկնօրինակը և կհանձնի մրցանակակրին։ Բրոնզե արձանիկի բնօրինակը պատրաստվեց reArmenia-ի հարթակում հանրային դրամահավաքի շնորհիվ։ Հեղինակը երիտասարդ քանդակագործ Արման Համբարձումյանն է, որը մրցանակային արձանիկի հեղինակային իրավունքն ամբողջովին զիջել է Արմեն Դուլյանի ընտանիքին։

2026 թվականի մրցանակային արձանիկի կրկնօրինակը ևս պատրաստել է հեղինակը և հանձնել Հայաստանի ժուռնալիստների միությանը։

«Արմեն Դուլյան» մրցանակաբաշխությունը կազմակերպելու համար Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարել է հանրային դրամահավաքի մասին:

Հայաստանի ժուռնալիստների միությունը մրցանակակրին կշնորհի 600 հազար դրամ պարգև և մրցանակային արձանիկի՝ 2026-ի պատճենը։

Առաջիկայում կհայտարարվի մրցանակի հանդիսավոր հանձնման միջոցառման մասին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում