Միտք Ներքին 4 ամիս առաջ - 08:12 26-05-2026

«Միասնության թևերը» չունի ֆինանսավորում որևէ արտաքին աղբյուրից, առավել եւս` Ռուսաստանից. Թաթոյան

Մենք շատ պարզ տեսնում ենք ականջներ այսօր իմ մասին հրապարակված ստահոդ հոդվածում։ Դեպքերի զարգացումը ցույց կտա, թե ում ականջներն են։ Այս մասին գրել է «Միասնության թեւեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։

«Այնտեղ «Միասնության թեւերին» վերագրվում են աստղաբաշխական ծախսեր, ինչը կեղծիք է։

Հրապարակված թվերը հորինված են, բացարձակ չափազանցված: Մենք նշվածի կեսի կեսն էլ չենք ծախսել:

Գրասենյակների համար նշված գումարի 10% ենք ծախսել:

Սրանք փաստեր են, օբյեկտիվ փաստեր: Ֆինանսավորման աղբյուրների մասին տեղեկությունները ընդհանրապես սուտ են:

Մեր բոլոր քայլերը համապատասխանում են օրենքին. դրանք երևում են հարկային ու բանկային հաշվետվություններով ու բոլոր մյուս վերաբերելի հիմքերով:

«Միասնության թևեր» կուսակցությունը չունի ֆինանսավորում որևէ արտաքին աղբյուրից, առավել եւս` Ռուսաստանից։

Մենք հիմա փնտրում ենք իրավական ուղիներ՝ պատասխանատվության ենթարկելու համար դատի ենք տալու կասկածելի սկզբնաղբյուրին։ Հետո գնալու ենք բոլորի հետևից, ովքեր փորձում են ձեռքերը տաքացնել:

Իմ հեղինակության ու բարի համբավի հետ որևէ մեկին թույլ չեմ տալու խաղալ»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով