Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 21:15 25-05-2026

Մթնոլորտը բևեռացված է. ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ը բացահայտում չի արել

Մերի Հակոբյան

Լրագրող

ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի միջանկյալ զեկույցում նշվում է, որ Հայաստանի խորհրդարանական ընտրություններն անցկացվում են «խիստ բևեռացված միջավայրում»։

Զեկույցի հեղինակներն անդրադարձել են 2023 թվականի սեպտեմբերից հետո տարածաշրջանային զարգացումներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, Հայ Առաքելական եկեղեցու և կառավարության միջև լարվածությանը, ինչպես նաև ընդդիմադիրների նկատմամբ հարուցված քրեական գործերի՝ ուշադրություն հրավիրելով այն բանին, որ նախընտրական քարոզչությունն ընթանում է ակտիվ, սակայն «պառակտող և կոշտ» խոսույթով։

Հասարակական-քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Oragir.News-ի հետ զրույցում շեշտում է, որ զեկույցում որևէ հայտնագործություն չկա։

«Ես չեմ կարծում, որ ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ը իր միջանկյալ զեկույցում որևէ հայտնագործություն է արել՝ ասելով, որ քարոզարշավը ընթանում է խիստ բևեռացված, որովհետև տեսանելի է, որ երևի որևէ խորհրդարանական ընտրության Հայաստանի ամբողջ պատմության ընթացքում քարոզարշավը չի եղել էսքան թաթախված ատելության, փոխադարձ մեղադրանքների, փոխադարձ կոմպրոմատների միջավայրում, և բնական է, որ էդ ամենի հրահրողը և էդ ամենի սադրիչը գործող իշխանությունն է»,- ասաց Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ զեկույցում չեն շեշտադրվել որոշ կարևոր հանգամանքներ։

«Ես զարմանում եմ, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը, օրինակ, չի անդրադառնում Նիկոլ Փաշինյանի բառամթերքին, որով ինքը սպառնում է իր քաղաքական ընդդիմախոսներին՝ սատկացնել, կզացնել, չոքացնել։ Ես զարմանում եմ, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը չի անդրադառնում էն խայտառակ հալածանքներին, որի ենթակա է Հայ Առաքելական եկեղեցին, և դա ևս օգտագործվում է որպես քարոզչական բովանդակություն»,- նշեց նա։

Անդրադառնալով նախընտրական զարգացումներին՝ Զոհրաբյանը մտահոգիչ կանխատեսում ներկայացրեց։

«Ես ասել եմ և հիմա էլ կրկնում եմ՝ ես շատ վատ կանխատեսում ունեմ, և դեռևս 12 օր կա մինչև հունիսի 7-ը։ Դրանից հետո, բնականաբար, ես չեմ բացառում՝ ավելի վատ կանխատեսում ունեմ հետընտրական գործընթացների հետ կապված, որովհետև ակնհայտ է, որ գործող իշխանության համար հունիսի 7-ը ընդամենը ընտրության օր չի։ Նիկոլի համար սա մարմնի մահվան և կյանքի հարց է՝ բառի ուղիղ իմաստով, որտեղ ինքը շատ լավ հասկանում է, որ իր պարտության դեպքում անմիջապես օրակարգ է բերվելու է իր և իր թիմի քաղաքական պատասխանատվության հարցը»,- ասաց նա։

Զոհրաբյանի խոսքով՝ հենց այս պատճառով իշխանությունը, իր գնահատմամբ, գնալու է «ցանկացած քայլի»։

«Հասկանալի է՝ մարդ, ում համար սա կյանքի և մահվան հարց է, իշխանությունը պահելու, վերարտադրվելու համար գնալու է ցանկացած քայլի՝ ցավոք սրտի, ունենալով նաև ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի տերերի աշխարհաքաղաքական կենտրոնի՝ Արևմուտքի, Եվրոպական միության, Միացյալ Նահանգների աջակցությունը։ Ռուբիոյի այցը հենց էդ աջակցության կոնտեքստում է, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի անվերապահ աջակցությունը»,- հայտարարեց նա։

Զոհրաբյանն ուշադրություն հրավիրեց նաև Ռուսաստանից հնչող արձագանքներին՝ նշելով, որ Մոսկվայից արդեն նկատվում են կոշտ ազդակներ։

«Մենք տեսնում ենք Ռուսաստանի խիստ գնահատականները Հայաստանի իշխանությունների հասցեին և կտրուկ ուլտիմատումները՝ շատ արագ օրերի ընթացքում որոշել՝ Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ում, թե ոչ, և տեսնում ենք տնտեսական սանկցիաները, որը արդեն սկսել է կիրառել Ռուսաստանը»,- ասաց նախկին պատգամավորը։

Նաիրա Զոհրաբյանը հավելեց՝ այս ամենը ընտրությունները վերածում են «մահվան և կյանքի պայքարի, որը հղի է շատ վտանգավոր հետևանքներով:

Մանրամասները՝ տեսանյութում:




Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի